Wednesday, June 1, 2011

Եվս երեք համայնքի երեխաներ ունեցան նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն

  Հունիսի 1-ը  իբրև  նախադպրոցական կրթության սկիզբ սահմանամերձ գյուղերում


  Հունիսի 1-ը իսկապես տոն էր Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Գեղամասար, Փոքր Մասրիկ և Արփունք համայնքի երեխաների և նրանց ծնողների համար: Համյնքների դպրոցներում բացվեցին վերանորոգված և համապատասխան գույքով կահավորված նախադպրոցական կրթության հմար դասասենյակներ:
Միջոցառմանը անդրադարձել է նաև ARMENPRESS-ը:
  Դասաենյակների վերանորոգումը, համապատասխան գույք և ուսումնական նյութեր տրամադրվելէ "Սեյվ դը Չիլդրեն" կազմակերպության և "Մարտունու կանանց համայնքային խորհուրդ" ՀԿ-ի կողմից իրականացվող "Կենսապայմանների բարելավում և սոցիալակն աջակցություն" ծրագրի շրջանակնեում: Ինչպես նաև "Սեյվ դը Չիլդրեն" կազմակերպության կողմից վերապատրաստվել են 6 մանկավարժներ, որոնք աշխատելու են նախադպրոցական տարիքի երեխաների հետ:
Դասասենյակների բացման արարողությանը ներկա էին "Սեյվ դը Չիլդրեն" կազմակերպության աշխատակից` ծրագրի ղեկավար Գոհար Գալստյանը, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետ Գարիկ Բադալյանը, "Մարտունու կանանց համայնքային խորհուրդ" ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը:
Երեխաների պաշտպանույան օրվան նվիրված և հյուրերին ողջյունելու համար դպրոցներում երեխաները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառումներ: 

No comments:

Post a Comment