Wednesday, May 18, 2011

Մամուլի ազատությունը երեխաների պատկերացմամբ

Մամուլի ազատության օրը նշվեց նաև Մարտունում

1993 թվականից ի վեր մայիսի 3-ը ողջ աշխարհում նշում են որպես Մամուլի ազատության օր:
 Միացյալ Ազգերի Կազմակերպությունը 1993 թվականի որոշմամբ մայիսի 3-ը հայտարարել է մամուլի ազատության համաշխարհային օր: Օրվա խորհուրդն է հիշեցնել հանրությանը և կառավարություններին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի 19-րդ հոդվածը, որը սահմանում է խոսքի ազատությունն իբրև մարդուհ հիմնարար իրավունք:
 1991 թվականի մայիսի 3-ին կնքվել էր Վինդհուքի /Վինդհուք, Նամիբիա/ հռչակագիրը, երբ UNESCO-ի և ՄԱԿ-ի համատեղ համաժողովին սահմանվել էին աֆրիկյանմամուլի ազատության և բազմակարծության սկզբունքները:
  Օրվա խորհուրդն ուներ նաև մայիսի 3-ին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի կողմից Մատունու թիվ 3-րդ միջն. դպրոցում կազմակերպած միջոցառումը:

Մամուլի արձագանք

Կրթության եւ առողջապահության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ` Գեղարքունիքի հինգ համայնքներում

   «Արմենպրես»-ը անդրադարձել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի` փախստականներով բնակեցված 5-ը գյուղերում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ֆինանսավորմամբ  իրականացվող «Կենսապայմանների բարելավման եւ սոցիալական աջակցության ծրագրին»: