Saturday, December 18, 2010

ՄԻ' ԱՅՐԵՔ ՊԼԱՍՏԻԿՆԵՐԸ, ՄԻ' ԹՈՒՆԱՎՈՐԵՔ ՁԵԶ !

Ինքներդ մի' այրեք և ուրիշներին թույլ մի տվեք բնակելի տարածքների մոտ այրել պլաստիկե տարաները և տոպրակները



"Պլաստիկների այրումը քաղծկեղի նախապայման է",
"Մի' այրեք պլաստիկները, մի' թունավորեք ձեզ"
Այս և նմանատիպ այլ ցուցապաստռներ կային, այսօր Մարտունի քաղաքում "Մարտունու կանանց համայնքային խորհուրդ" ՀԿ-ի կողմից կազմակերպվաց ակցիայի մասնակիցների ձեռքին:





"Պպլաստմասե տոպրակների ու տարաների այրման վտանգի մասին գիտեն քչերը, այս ակցիայի նպատակն է հասարակությանը իրազեկել այս վտանգի մասին " -ասաց ակցիայի կազմակերպիչներից Անահիտը:

Շրջակա միջավայրը աղտոտող աղբի թափոների մեջ զգալի մաս են կազմում պլաստմասե տարաներն ու տոպրակները, որոնք հաճախ այրելով բնակելի տարածքների շրջակայքում կամ աղբանոցներում մենք ծխի հետ մթնոլորտ ենք նետում քաղցկեղածին, ալերգիա առաջացնող նյութեր, որոնք մարդու օրգանիզմ են թափանցում շնչուղիներով:

No comments:

Post a Comment