Saturday, April 23, 2011

Բարեգործական ակցիա նվիրված Սուրբ Զատիկի օրվան


Եվս մեկ կարիքավոր ընտանիք կկարողանան նշել Սուրբ Զատիկը...

Այս կարգախոսն ուներ այսօր Մարտունու Երիտասարդական Բանկի կողմից իրականացված բարեգործական ակցիան (Food Bank):


Ակցիան իրականացվեց "ՄՈՒՇ" սուպերմարկետի տնօրինության աջակցությամբ և հովանավորությամբ:
  
Ակցիայի շրջանակներում "ՄՈՒՇ" սուպերմարկետի հաճախորդները իրենց տոնական գնումների հետ մեկտեղ ձեռք բերեցին լրացուցիչ սննդամթերք և տրամադրեցին ՄԵԲ-ի անդամներին: Ակցիային մասնակցեցին նաև որոշ բարեգործներ, ովքեր նույնպես ունեցան իրենց ներդրումը տարբեր սննդամթերքի տեսքով:
  Հավաքված ողջ սննդամթերքը (բրինձ, ձու, կարագ, ալյուր, բուսական յուղ և այլն) ՄԵԲ-ի անդամների կողմից փոխանցվեց Մարտունի քաղաքի շուրջ 40 կարիքավոր ընտանիքներին:

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:





 
   

2 comments:

  1. Kecceq!!! Kuzenayi,vor hnaravorins mot apagayum dzer cragrer@ qich ayl uxxvacutyun unenain, ays pahin dranq,cavoq,ardiakan en u shat texin, bayc inchpes akciayin masnakcac qaxaqacineric mekn er asel-Astavac ta mer erkirn aynqan hzorana, kariqavor @ntaniqner@ pakasen, vor nmanatip ognutyan kariq chlini... Hamenayndeps,voxjuneli aktivutyn e cucaberum Eritasardakan bank@.Apreq!

    ReplyDelete