ՄԿՀԽ-ը հունվարից Քաունթերփարթ Ինթրնեյշնլի Հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացնում է ծրագիր, որի նպատակն է նպաստել շաքարային դիաբետով հիվանդների բուժման կազմակերպման և դեղերով ապահովման մասին ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով հաստատված չափորոշիչների կիրառմանը, հիվանդների համար առողջապաhության մատչելության ապահովմանը:Ծրագրի շրջանակներում նախատեսված է մոնիթորինգի միջոցով բացահայտել Մարտունի քաղաքի և 15 գյուղերի շաքարային դիաբեդով հիվանդների բուժման կազմակերպման և դեղերով ապահովման վիճակը ըստ ՀՀ Առողջապահության նախարաի կողմից հաստատված չափորշիչների, ինչպես նաև բնակչության իրազեկում, առաջարկությունների փաթեթի մշակում և մշակված առաջարկությունների փաթեթի ներկայացում ՀՀ Գեղարքունիքիք մարզպետարան և ՀՀ Առողջապահության նախարարություն:
Գեղարքունիքի մարզում ՄԿՀԽ ՀԿ-ի կողմից իրականացված ՆՕՎԱ, ՆՕՎԱ2, PHSR ծրագրերի դիտարկումների , ինչպես նաև 2011 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Մարտունի քաղաքում բնակչության առաջնահերթ կարիքների բացահայտման արդյունքներում պարզվել է,որ շաքարարային դիաբետով տառապող հիվանդների 50%-ից ավելին չեն օգտվում Պետական պատվերի շրջանակներում շաքարային դիաբետով հիվանդների բուժման կազմակերպման ու դեղերով ապահովման արտոնություններից, ժամանակին չեն ստանում իրենց դեղերը: Դեղերի պակասի, անկանոն բաշխման, սխալ դոզավորման, ստուգման հաճախականության խախտման, դեղորայքի բացակայության, ինչպես նաև գյուղերում ներզատաբան-մասնագետի բացակայության պառճառով հիվանդները մոտ առաջ է գալիս օրգան- համակարգերի ախտահարումներ, կրճատվում է նրանց կյանքի տևողությունը : Առավել վտանգված են երեխաները, մանկական տարիքում ի հայտ եկած հիվանդությունները ուշ են ախտորոշվում և ավելի խորը ու երբեմն անդառնալի հետևանքներ են ունենում:
Ըստ մասնագետների հիվանդների մոտ կա անիրազեկություն իրենց արտոնություններից օգտվելու, պարբերաբար ստուգվելու, ժամանակաին նեղ մասնագետներին այցելելու, ինչպես նաև հիվանդության կլինիկայի, սննդակարգի , անձնական հիգենայի, ֆիզիկական ակտիվության, բարդությունների վտանգավոր հետևանքների մասին:
No comments:
Post a Comment