Wednesday, October 17, 2012

Համայնքի հիմնախնդիրները

 «Համայնքի անդամի ակտիվությունը ` զարգացած համայնքի նախապայման» ծրարի շրջանակներում բնակչության շրջանում անցկացվել է հարցում, պարզելու համր թե մարդիկ ինչ հիմնախնդիրներ ունեն, և որոնց լուծումներն են առաջնային համարում:
 Հարցումը անցկացվել է, ինչպես առցանց` սոցկայքերում բացված «Ես և իմ Մարտունին» խմբի միջոցով, այնպես էլ բնակիչների հեդ հանդիպումների ժամանակ:
Ահա առավել առաջնային լուշում պահանջող խնդիրների ոչ ամբողջական ցանկը.
  •  Երիտասարդության զբաղվածության հարցի լուծում՝ ժամանցի ապահովում, մարմնամարզության սպորտ-համալիրի կառուցում 
  • Կենտրոնական զբոսայգու բարեկարգում 
  • Գետափնյա փողոցը դարձնել որպես զբոսավայր /ծառեր, նստարաններ և այլն/ 
  • Մարտունու լճափնյա հատվածում մի քանի լողափերի բարեկարգում 
  • Քանդակների տեղադրում 
  • Մանկական կենտրոնի առկայություն /մանկակակն սրճարան, խախասրահ և այլն/ 
  • Դեպի 1-ին դպրոց գնացող ճանապարհի մայթերի կառուցում/բարեկարգում 
  • Փողոցների հարդարման աշխատանքներ/հարթեցում, մայթերի մաքրրում և այլն/ 
  • Գլխավոր փողոցների ասֆալտապատում 
  • Աբովայ և Կամոի փողոցների ամբողջական գիշերային լուսավորություն 
  • Գոնե մեծ խաչմերուկներում հետնիոտն անցումների գծանշում /զեբռաներ/ 
  • Ներահամանքային տրանսպորտի գործարկում 
  • <Ղռաժների> մանկապարտեզի շինարարության ավարտ 
  • Հանրային զուգարանների կառուցում /նկատի ունենալով նաև տուրիստներին/ 
  • Տուրիզմի զարգացման համար ռազմավարության մշակում 
  • Որոշումներ կայացվեն ըստ թաղամասերի 
  • ՏԻՄ-ի կայացրած որոշումները ժամանակին հասնալեի լինեն բոլորին 
  • Մշակույթի տան նպատակային և ակտիվ գործունեության ապահովում 
  • Կինոի տան վերաբացում /ֆիլմերի ցուցադրություն գոնե ամիսը 2 անգամ/ 
  • Ավտոկայանի գործարկում սեփականատերերին պատասխանատվության ենթարկելով /ավտոկայանում լինեն գոնե չվացուցակներ ուղերթներով և ժամերով/ 
  • Սոցիալական ծառայության ներդրում համայնքում /քաղաքապետարանում կամավորների հավաքագրում և այլն/ 
  • Գետի մաքրում կազմակերպել բանկիչների մասնակցությամբ /տարին 1-2 անգամ շաբաթօրյակի տեսքով/ 
  • Մարտուն սեփական ռադիոկայանի գործարկում

No comments:

Post a Comment