Tuesday, February 8, 2011

Երեխաներին պաշտպանենք բռնություններից

Գավառի մանկատանը, երեխաների պաշտպանությունով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների համար իրականացվում է դասընթաց 


§Սեյվ դը չիլդրեն¦ կազմակերպության կողմից իրականացվող §Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան¦ ծրագրի շրջանակներում Գավառի մանկատանը, երեխաների պաշտպանությունով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների համար իրականացվում է դասընթաց §Երեխաներին պաշտպանենք բռնություններից¦ թեմայով: Դասընթացին մասնակցում են մանկատան, հատուկ դպրոցի, հասարակական կազմակերպությունների, մարզպետարանի համապատասխան բաժնի ներկայացուցիչներ և այլ սոցիալական աշխատողներ: 
§Դասընթացը նպատակ ունի երեխաների պաշտպանությունով զբաղվող կազմակերպությունների աշխատակիցների հմտությունները և գիտելիքները զարգացնել, երեխաների պաշտպանության գործում ժամանակակից մեթոդաբանությամբ աշխատելու համար¦,- նշեց §Մարտունու կանանց համայնքային խորհուրդ¦ ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը, ով  ծրագրին ընդգրկված է որպես ավագ վերապատրաստող:

Հայաստանում երեխաների հանդեպ բռնությունների թեման շարունակում է մնալ չբացված, չբացատրված և չարձագանքված` գաղափարական, հայեցակարգային և օրենսդրական մակարդակներում, չնայած նկատելի են որոշ դրական փոփոխություններ: Երևույթի որոշ դրսևորումների վերաբերյալ սկանդալային բացահայտումները հանրության մեջ թերևս միայն զայրույթ են առաջացնում` առանց հանգելու ցանկալի հետևությունների, մինչդեռ նման վերաբերմունքից երեխաներին պաշտպանելու միակ իրատեսական երաշխիքը կարող է լինել երեխաների և նրանց հետ առնչվող չափահասների հետ համակարգված և ուղղորդված աշխատանքը:

1 comment:

  1. մարդկային, մարդկանց մասին պատմությունների մասին էինք չէ՞ պայմանավորվել, Եղիազար )))))))))

    ReplyDelete