Ուզում եմ որ մարդիկ իմ մեջ տեսնեն իրենց օգնողին
“Որոշել եմ դառնալ իրավաբան, որպեսզի կարողանամ օգնել մարդկանց, ուզում եմ, որ մարդիկ իմ մեջ տեսնեն իրենց օգնողին, ուզում եմ պայքարել երեխաների հանդեպ իրականացվող բռնությունների դեմ…”
այսպես սկսեց զրույցը Գավառի մանկատան սան Մառլենան, ով մասնակցում էր մանկատանը անցկացվող §Երեխաներին պաշտպանենք բռնություններից¦ թեմայով կազմակերպած սեմինարին:
“…երբ ինձ մանկատուն բերեցին 12 տարեկան էի: Մեր տարիքի երեխաներից շատ քչերն են, որ շփվել են շատ մարդկանց հետ և շփվելու հետ խնդիրներ ունեն: Այդ ժամանակից սկսած ես հասկացա, որպեսզի բոլոր երեխաների հետ կարողանաս համերաշխ ապրել այս մեծ ընտանիքում, յուրաքանչյուրի նկատմամբ պետք է ցուցաբերես յուրովի մոտեցում, որպեսզի լավ ճանաչես նրանց, իմանաս արդյո՞ք կարող ես օգնել նրանց ինչ-որ ձևով:
Արդեն 4 տարի է այստեղ եմ, այստեղ տիրող ջերմ մթնոլորտը և պայմանները նպաստում են, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր երեխա կարողանա իրեն զգա լիարժեք և իրեն դրսևորի, որպես հասարակության լիարժեք անդամ: Ես վստահ եմ, որ իմ մեջ այնքան ուժ կա, որ կարող եմ օգենլ ուրիշ երեխաների, ովքեր ավելի ծանր իրավիճակներում են հայտնված: Այս սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքները ինձ թույլ կտան ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերեմ բռնության ենթարկված երեխաներին օգնելիս:

Սկզբից, երբ եկա, շատ հաճախ դժվարանում էի խոսել, արտահայտել այն ինչ մտածում էի, այդ ժամանակ սկսեցի նկարել: Եվ հիմա նկարելը ինձ համար դարձել է ինքնաարտահայտման միջոց: Ինձ երբ հարցնում են, թե ինչու՞ եմ ուզում դառնալ իրավաբան, և ոչ թե նկարիչ, ես պատասխանում եմ. ճիշտ է նկարել սիրում եմ, բայց նկարելով ոչ բոլորին կկարողանամ օգնել, ոչ էլ նկարելով կկարողանամ գումար վաստակել, չէ որ նկարից հասկանում են ոչ բոլորը և ոչ բոլորը կգնահատեն իմ նկարները: Իսկ իրավաբան դառնալով, նախ և առաջ ես կկարողանամ օգնել մարդկանց, ինչպես նաև ինձ համար գումար կվաստակեմ: Դրան զուգահեռ նաև կնկարեմ, ինչը թույլ կտա ինձ արտահայտել իմ ապրումները և ներաշխարհը ”:
Խոսքերն ավելորդ են:
ReplyDelete