Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղում "Սեյվ դը Չիլդրեն" միջազգային կազմակերպությունն այսօր կազմակերպել էր Փախստականների միջազգային օրվան նվիրված միջոցառւմ:
Միջոցառումն իրականացվել է "Փախսստականների կենսապայմանների բարելավման և սոցիալաան աջակցության ծրագրի" շրջանակներում: Միջոցառման ընթացքում ողջյունի խոսքով հանդես եկան "Սեյվ դը Չիլդրեն" կազմակերպությունից ծրագրի ղեկավար Գոհար Գալստյանը, "Մարտունու կանանց համայնքային խորհուրդ" ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը, ծրագրում ներգրավված Արփունք, Փոքր Մասրիկ, Կախակն և Ավազան համայնքների ղեկավարները և ուրիշներ: Մեծամասամբ փախստականներով բնակեցվաց նշված համայնքների բնակիչները ներկայացրեցին իրենց գաղթի և վերաբնակեցման պատմությունները:
Այնուհետև միջոցառման մասնակիցները Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Ինտերնյուսի և ՄԿՀԽ ՀԿ-ի կողմից իրականացվող "ԻՆՖՈ ՏՈՒՆ ՄԱՐՏՈՒՆԻ" ծրագրի շրջանակներում դիտեցին փախստականների վերաբերյալ փաստագրական ֆիլմ` "Քաղաքացիությունը` փախստական" վերնագրով: Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում մասնակիցները փոխանակեցին փախստականներին ուղղված պետական քաղաքականության վերաբերյալ տարբեր կարծիքներ:
Նույնատիպ միջոցառում ամսի 16-ին կազմակերպվել էր Գեղամասար համայնքում: Այդ ժամանակ ֆիլմի ցուցադրմանը ներկա էին Եվրասիա համագործակցություն հիմնադրամից Մարինա Մխիթարյանը, ԻՆՏԵՐՆՅՈՒՍ-ից Մանանա Ասլամազյանը և Հարություն Մանսուրյանը: Վերջինս ներկայացրեց իրենց կողմից ստեղծվաց փախստականների մասին պատմող ֆիլմերը:
Ինչպիսի ծանոթ դեմքեեեր...
ReplyDeleteԵղիազար ջան, բայց լավ կլիներ, նկարներից մեկը վերեւում լիներ, տեքստը գրկող...
իսկ ընդհանրապես, լավ է, որ թարմացնում ես բլոգը