Friday, July 22, 2011

Ճշգրիտ ընտրացուցակներով դեպի խորհրդարանական ընտրություններ

                     Կազմել ճշգրիտ ընտրողների ցուցակներ
             
         Նման խորագիր ուներ օրերս ՄԿՀԽ ՀԿ-ում կազմակերպված քնարկում: Միջոցառման նախաձեռնությունը ԱՅ ԷՖ Ի ԷՍ անկախ հասարակական կազմակերպությոանն էր, որը մասնագիտական աջակցություն է տրամադրում ընտրական ժողովրդավարությանը:Քնարկմանը մասնակցում էին տեղական ՀԿ-ների, քաղաքական կուսակցությունների և ՏԻՄ ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ: 
Նախ ծրագրի տնօրեն Մայքլ Գետոն հանդես եկավ ողջյունի խոսքով և ներկայացրեց  ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի գործունեությունը: Ապա ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետ Համազասպ Դանիելյանը ներկայացրեց ընտրողների ցուցակների խորհրդատվական հանձնաժողովի(ԸՑԽՀ) ծրագրի հիմնարար բաղադրիչները, ներկայացրեծ խնդիրներ կապված ընտրացուցակների անճշտությունների, ընտրակեղծիքների և ընդհանրապես ընտրական գործընթացների հետ: 
Քնարկման ժամանկ խոսվեց այն բացթողումների մասին, որոնք առկա են ընտրությունների ժամանկ, այն խախտումների և թերացումների մասին, որոնք թույլ են տալիս հանձնաժողովների անդամները, դիտորդները և պարզապես ընտրողները:
Խոսվեց այն քայլերի մասին, որնք պետք է իրականացվեն 2012թ. խորհրդարանական ընտրություններին հնարավորինս ճշգրիտ ընտրողների ցուցակներով մասնակցելու համար:



No comments:

Post a Comment