Գործունեությունը


 ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ   

Նպաստել համայնքի զարգացման գործում բնակիչների մասնակցային վարքի ձևավորմանը, որոշումների կայացման գործընթացներին, նրանց մասնակցության ապահովմանը քարոզչության, համայնքային ուժերի մոբիլիզացման և ռիսկի խմբերին տարաբնույթ ծառայություններ մատուցելու  միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

-Իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն
-փաստաբանական ծառայություն
-բիզնեսի խորհրդատվություն
-տեխնիկական աջակցություն
-համակարգչային տեխնիկա, քսերոքս, գրադարան
-սեմինարների, դասընթացների անցկացման տարացքի տրամադրում
-տնային խնամք տարեցներին, հաշմանդամներին
-ժամանակավոր կացարան ընտանեկան բռնության ենթարկված կանանց
-ուսուցում
-Մարտունի համայնքի խոցելի խմբերի առաջնահերթ կարիքների բազայի տրամադրում շահագրգիռ կառույցներին

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

-Շահերի պաշտպանություն
-պարբերաբար` տարին մեկ անգամ համայնքային կարիքի գնահատում
-ռիսկի խմբերի կարիքների բավարարմանն ուղղված երկամյա համայնքային ռազմավարական ծրագրի մշակում, քաղաքապետարանին ներկայացում
-շահառուների դիմումների վերլուծություն, սոցիալական խմբերի շահերի և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, ըստ ոլորտների ՀԿ-ների, տեղական համայնքահեն այլ կառույցների հետ քննարկումների կազմակերպում համապատասխան մասնագետների ու պատասխանատուների մասնակցությամբ ուղիղ եթերների հեռարձակում, քաղաքապետարանի հետ քննարկումների կազմակերպում
-տեղական մակարդակով օրենսդրական նախաձեռնությունների իրականացում   /նախկինում ընդունված 6 որոշումների փորձ/
- ՏԻՄ-ի բյուջեի վերլուծություն,փոփոխությունների առաջարկությունների ներկայացում
-մարզային զարգացման ծրագրերի մասնակցային մոնիթորինգ և գնահատում
-համայնքային բոլոր ուժերի ներգրավմամբ բնապահպանական,առողջապահական ակցիաների կազմակերպում