Showing posts with label Seminar. Show all posts
Showing posts with label Seminar. Show all posts

Friday, November 23, 2012

Ռազմավարական պլանի մշակման ուսուցում


«Համայնքի անդամի ակտիվությունը ` զարգացած համայնքի նախապայման» ծրագրի շրջանակում ՄԿՀԽ գրասենյակում կազմակերպվեց եռօրյա ուսուցում  «Համայնքի զարգացման ռազմավարական պլան» թեմայով, որի ընթացքում հրավիրված մասնագետը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպես մշակել ճիշտ և արդյունավետ ռազմավարական պլան համայնքի զարգացման համար:

Sunday, April 15, 2012

Առաջին անգամ ընտրողների ուսուցում

ՄԿՀԽ ՀԿ-ն առաջին անգամ ընտրողների համար կազմակերպել էր ուսուցում:
Դասընթացին մասնակցում էին շուրջ 30 երիտասարդներ, ովքեր իրենց կյանքում առաջին նագամ մայիսի 6-ին կմասնակցեն ընտրություններին: Դասընթացը վարում էր փորձագետ-իրավաբան Սիրվարդ Սարգսյանը, ով ներկաներին ներկայացրեց է ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրողի իրավունքները, պարտականությունները, ընտրության կարգը, ընտացուցակներում անվան բացակայության դեպքում համապատասխան մարմիններին դիմելու և լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու կարգը:

Tuesday, April 10, 2012

Դիտորդների պատրաստում

  ՄԿՀԽ ՀԿ-ն ՀՀ ազգային ժողովի ընտրություննրի ժամանակ թիվ 24 ընտրատարածքում իրականցանելու է անկախ դիտորդական առաքելություն, ապահովելով ընտրատարածքի բոլոր 46 տեղամասերում 2 ական դիտորդներով: 24 ընտրատարածքը ներառում է  15 համայնք  մարտունու տարածաշրջանից և 10 համայնք  վարդենիսի տարածաշրջանից:

Saturday, February 11, 2012

Մարտունին կունենա իր էքսուկրսավար ուղեկցորդները

  "Մարտունու կանանց համայնքային խորհուրդ" ՀԿ-ի կողմից Եվրասի Համագործակցության Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող "Մարտունին որպես նոր տուրիստական ուղի" ծրագրի շրջանակներում փետրվարի 7-10-ը ՄԿՀԽ-ում տեղի ունեցավ ‘‘Էքսկուրսավարի և ուղեկցորդի շփման վարվելակերպ’’ թեմայով վերապատրաստման դասընթաց Մարտունի համայնքից ընտրված էքսկուրսավարների համար:

Tuesday, September 27, 2011

Քաղաքապետարնի աշխատակազմը համաձայն չի հետազոտության արդյունքների հետ

Մարտունու քաղաքապետարանւոմ սկսվել է եռօրյա դասընթացներ` "Մարտունու քաղաքապետարանի մեկամյա Ռազմավարական  պլանի մշակում" թեմայով:

Ժողովուրդը իրավունք ունի իմանալու, ուր են գնում իրենց մուծաց հարկերը

Օրերս ՄԿՀԽ ՀԿ կենտրոնի ԻՆՖՈ ՏԱՆԸ Մարտունու շրջանի գյուղապետարանների ներկայացուցիչների և դպրոցի տնօրենների համար` "Տեղեկատվության ազատությունը և օրենսդրությունը Հայաստանում" թեմայով  սեմինար էր կազմակերպել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:

Tuesday, August 9, 2011

Երեխաների իրավունքների և բռնությունների կանխարգելման թեմաներով զրուցներ

  Ով կարող է լինել բռնացողը, ինչ հետևանքներ կարող է ունենալ բռնությունը երեխայի վրա...

 Այս և նմանատիպ այլ հարցերի մասեին խոսվեց Վարդենիսի սահմանամերձ Փ. Մասրիկ, Արփունք և Գեղամասար համայնքներում  ծնողների և համայնքի անդամների համար  "Կենսապայմանների բարելավման և սոցիալական աջակցության"  ծրագրի շրջանակներում ՄԿՀԽ ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանի կողմից երեխաների իրավունքների և բռնությունների կանխարգելման թեմայով վարած դասընթաց-զրույցները:

Friday, July 22, 2011

Ճշգրիտ ընտրացուցակներով դեպի խորհրդարանական ընտրություններ

                     Կազմել ճշգրիտ ընտրողների ցուցակներ
             
         Նման խորագիր ուներ օրերս ՄԿՀԽ ՀԿ-ում կազմակերպված քնարկում: Միջոցառման նախաձեռնությունը ԱՅ ԷՖ Ի ԷՍ անկախ հասարակական կազմակերպությոանն էր, որը մասնագիտական աջակցություն է տրամադրում ընտրական ժողովրդավարությանը:

Tuesday, February 8, 2011

Երեխաներին պաշտպանենք բռնություններից

Գավառի մանկատանը, երեխաների պաշտպանությունով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների համար իրականացվում է դասընթաց 


§Սեյվ դը չիլդրեն¦ կազմակերպության կողմից իրականացվող §Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան¦ ծրագրի շրջանակներում Գավառի մանկատանը, երեխաների պաշտպանությունով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների համար իրականացվում է դասընթաց §Երեխաներին պաշտպանենք բռնություններից¦ թեմայով: Դասընթացին մասնակցում են մանկատան, հատուկ դպրոցի, հասարակական կազմակերպությունների, մարզպետարանի համապատասխան բաժնի ներկայացուցիչներ և այլ սոցիալական աշխատողներ: 
§Դասընթացը նպատակ ունի երեխաների պաշտպանությունով զբաղվող կազմակերպությունների աշխատակիցների հմտությունները և գիտելիքները զարգացնել, երեխաների պաշտպանության գործում ժամանակակից մեթոդաբանությամբ աշխատելու համար¦,- նշեց §Մարտունու կանանց համայնքային խորհուրդ¦ ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը, ով  ծրագրին ընդգրկված է որպես ավագ վերապատրաստող: