Ուզում եմ որ մարդիկ իմ մեջ տեսնեն իրենց օգնողին
“Որոշել եմ դառնալ իրավաբան, որպեսզի կարողանամ օգնել մարդկանց, ուզում եմ, որ մարդիկ իմ մեջ տեսնեն իրենց օգնողին, ուզում եմ պայքարել երեխաների հանդեպ իրականացվող բռնությունների դեմ…”
այսպես սկսեց զրույցը Գավառի մանկատան սան Մառլենան, ով մասնակցում էր մանկատանը անցկացվող §Երեխաներին պաշտպանենք բռնություններից¦ թեմայով կազմակերպած սեմինարին:
“…երբ ինձ մանկատուն բերեցին 12 տարեկան էի: Մեր տարիքի երեխաներից շատ քչերն են, որ շփվել են շատ մարդկանց հետ և շփվելու հետ խնդիրներ ունեն: Այդ ժամանակից սկսած ես հասկացա, որպեսզի բոլոր երեխաների հետ կարողանաս համերաշխ ապրել այս մեծ ընտանիքում, յուրաքանչյուրի նկատմամբ պետք է ցուցաբերես յուրովի մոտեցում, որպեսզի լավ ճանաչես նրանց, իմանաս արդյո՞ք կարող ես օգնել նրանց ինչ-որ ձևով:
Արդեն 4 տարի է այստեղ եմ, այստեղ տիրող ջերմ մթնոլորտը և պայմանները նպաստում են, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր երեխա կարողանա իրեն զգա լիարժեք և իրեն դրսևորի, որպես հասարակության լիարժեք անդամ: Ես վստահ եմ, որ իմ մեջ այնքան ուժ կա, որ կարող եմ օգենլ ուրիշ երեխաների, ովքեր ավելի ծանր իրավիճակներում են հայտնված: Այս սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքները ինձ թույլ կտան ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերեմ բռնության ենթարկված երեխաներին օգնելիս:

Խոսքերն ավելորդ են:
ReplyDelete