Tuesday, August 9, 2011

Երեխաների իրավունքների և բռնությունների կանխարգելման թեմաներով զրուցներ

  Ով կարող է լինել բռնացողը, ինչ հետևանքներ կարող է ունենալ բռնությունը երեխայի վրա...

 Այս և նմանատիպ այլ հարցերի մասեին խոսվեց Վարդենիսի սահմանամերձ Փ. Մասրիկ, Արփունք և Գեղամասար համայնքներում  ծնողների և համայնքի անդամների համար  "Կենսապայմանների բարելավման և սոցիալական աջակցության"  ծրագրի շրջանակներում ՄԿՀԽ ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանի կողմից երեխաների իրավունքների և բռնությունների կանխարգելման թեմայով վարած դասընթաց-զրույցները:
 Դասընթացի նյութը մշակվել և տրամադրվել էր "Սեյվ դը Չիլդրենի" գրասենյակի կողմից: Դասընթացը անցկացվեծ ինտերակտիվ մեթոդով: Յուրաքանչյուր համայնքում դասընթացին մասնակցում էին երկու տասնյակից ավել ծնողներ, երեխաներ և համայնքների անդամներ:
Դասընթացի ժամանակ խոսվեց բռնության ձևերի, դրանց հետևանքների և կանխարգելման մասին:
 Բոլոր մասնակիցները գոհ էին կազմակերպված դասընթացի համար, նշելով որ իրենք ավելի շատ բան իմացան բռնություների մասին, թե ինչ խորը և բացասական հետևանքներ կարող է թողնել բռնությունը երեխայի հետակա կյանքի վրա և թե ինչպես կամ ում միջոցով կարելի է կանխել բռնությունը: 
 Դասընթացի վերջում մասնակիցները լրացրին հարցաթերթիկներ, որոնց միջոցով հնարավոր կլինի պարզել երեխաների իրավունքների և բռնությունների կանխարգելման մասին բնակչության պատկերացումները և իրազեկվածության աստիճանը:



No comments:

Post a Comment