Օրերս ՄԿՀԽ ՀԿ կենտրոնի ԻՆՖՈ ՏԱՆԸ Մարտունու շրջանի գյուղապետարանների ներկայացուցիչների և դպրոցի տնօրենների համար` "Տեղեկատվության ազատությունը և օրենսդրությունը Հայաստանում" թեմայով սեմինար էր կազմակերպել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:
Ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ներկայացրեց իրենց կողմից Հայաստանի պետական և համայնքային բյուջեի միջոցներով աշխատող մի շարք կազմակերպություններից ստացված բազմազան տեղեկությունների վերլուծությունը, ինչպես նաև հատուկ այդ նպատակով իրենց կողմից ստեղծված http://www.publicdata.am/ կայքը, որտեղ տեղադրված է այն ամբողջ ինֆորմացիան ինչը արտացոլում է հարկատուների միջոցների ծախսումները այսդ հիմնարկներում և կազմակերպություններում:
Նաև մասնակիցներին ներկայացվեծ "Տեղեկատվության ազատության" մասին ՀՀ-ում գործող օրենսդրությունը, ներականերին ևս մի անգամ հիշեցնելով թե որ ինֆորմացիան իրենց հաստատությունը պարտավոր է հրապարակելու, և որ բնակչությունը իրավունք ունի իմանալու թե ինչպես է տվյալ հաստատություններում ծախսումների արդյունավետությունը, կայացված որոշումները, բյուջեները և այլն:
No comments:
Post a Comment