ՄԿՀԽ ՀԿ-ի կողմից իրականացվող «Ինչու մասնակցել ընտրություններին» ծրագրի շրջանակներում նկարահանվել են սոցիլական գովազդներ և ցուցադրվում են տեղական
«Գեղամա» հեռուստաընկերությունով:
Գովազդների նպատակն է առաջին անգամ ընտրողների մոտ բարձրացնել ընտրություններին մաասնակցելու կարևորությունը և անհրաժեշտությունը:
ՄԿՀԽ ՀԿ-ն առաջին անգամ ընտրողների համար կազմակերպել էր ուսուցում:
Դասընթացին մասնակցում էին շուրջ 30 երիտասարդներ, ովքեր իրենց կյանքում առաջին նագամ մայիսի 6-ին կմասնակցեն ընտրություններին: Դասընթացը վարում էր փորձագետ-իրավաբան Սիրվարդ Սարգսյանը, ով ներկաներին ներկայացրեց է ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրողի իրավունքները, պարտականությունները, ընտրության կարգը, ընտացուցակներում անվան բացակայության դեպքում համապատասխան մարմիններին դիմելու և լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու կարգը:
ՄԿՀԽ ՀԿ-ն ՀՀ ազգային ժողովի ընտրություննրի ժամանակ թիվ 24 ընտրատարածքում իրականցանելու է անկախ դիտորդական առաքելություն, ապահովելով ընտրատարածքի բոլոր 46 տեղամասերում 2 ական դիտորդներով: 24 ընտրատարածքը ներառում է 15 համայնք մարտունու տարածաշրջանից և 10 համայնք վարդենիսի տարածաշրջանից:
Շաքարային դիաբետով տառապող հիվանդների մեծ մասը կամ ընդհանրապես չի ստանում իրեն հասանելիք դեղորայքը, կամ ստանում է պակաս չափաբաժիներով և անկանոն: Մինչդեռ ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան հրամանով բոլոր շաքարային դիաբետով հիվանդները պետք է անցնեն պարտադիր բուժզննում և ստանան բոլոր անհրաժեշտ դեղորայքը անվճար:
Իրականացվող ծրագրի շրջանակներում ՄԿՀԽ-ի կողմից կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվեծ, որ հիվանդների մի մասը նորմալ հետազոտությու չի անցնում, իսկ դեղորայքի հարցը ավելի լուրջ է, հիվանդներ կան, ովքեր ամիսներով դեղ չեն ստանում, կամ էլ ստանում են դեղեր, որոնք ժամանկ առ ժամանակ փոփոխվում են, այդ դեղերը չեն օգնում հիվանդներին, երբեմն էլ ունենում են բացասական ազդեցություն:
Համյնքների բուժհաստատությունները դեղորայք ստանում են մարզկենտրոնից, և հիվանդներին տրամադրվող դեղորայքի ուշացումը կամ պակաս չափաբաժիները գալիս է մարզկենտրոնից:
Չնայած որոշ բուժ հաստտություններում նշեցին, որ վերջին 2-3 ամիսներին բարելավ էլ է դեղորայքի մատակարարումը: