Ծրագիրը նպատակ ունի Մարտունի համայնքի նորընտիր ՏԻՄ գործունեության թափանցիկության, ընտրողների խնդիրներին արագ արձագանքման, որոշումների կայացման մեջ համայնքի բնակչության, հատկապես երիտասարդության մասնակցության ապահովման և վերահսկողության մեխանիզմերի կիրառմանը` ՏԻՄ-ի օղակների և համայնքային ակտիվ խմբերի միջև մասնակցային գործուն մեխանիզմների ձևավորման միջոցով:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է
- համայնքային կառավարման գործընթացներում բնակչության, հատկապես երիտասարդության մասնակցության խթանմանը
- նախընտրական փուլում, սոցկայքերում կատարել համայնքի կարիքի գնահատում, առանձնացնել հիմնախնդիրները
- հավաքված հիմնախնդիրները և դրանց առաջարկված լուծումները ներկայացնել ՏԻՄ ղեկավարին և ավագանու անդամներին և այլ շահագռգիռ կողմերին
- կազմակերպել հանդիպում-լսումներ որոշում կայացնողների` Ավագանու անդամների հետ, նրանց որոշումները թափանցիկ և իրատեսական դարձնելու, բնակչության հետ հետադարձ կապ հաստատելու, նրանց կողմից բարձրացված խնդիրներին արագ արձագանքնելու, բիզնեսի ուժերը նպատակային օգտագործելու նպատակով
- ՏԻՄ աշխատակազմի, ավագանու անդամների և համայնքի տարբեր սեկտորների ներկայացուցիչների կրթում
- ապահովել քաղաքապետարանի աշխատակազմի և համայնքի ակտիվ խմբի անդամների մասնակցությամբ, համապատասխան չափորոշիչներով քաղաքի քառամյա զարգացման պլանի նախագծի մշակումը
- ապահովել բնակչության մասնակցություն համայնքային ռազմավարական պլանի իրականացման, վերահսկողության և մշտադիտարկման գործընթացներում
- և այս բոլոր գործընթացների ընթացքը լուսաբանել համացանցում և տեղական «Գեղամա» ՀՍ-ով
No comments:
Post a Comment