Tuesday, July 23, 2013

ՀԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ



  «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն, համագործակցելով Քաունթերփարթ Ինթերնեյշնլի հայաստանյան գրասենյակի հետ, իրականացնում է «Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագիրը, որի շրջանակներում պետք է կատարվի ՀԿ ղեկավարման եւ կառավարման համակարգերի ներդրման մշակում, ֆինանսական կայունացման ընթացակարգերը մշակվի, ինչպես նաեւ մարդկային ռեսուրսների կառավարման կանոնակարգը մշակվի, աշխատակազմի աշխատանքային նկարագրերի կազմման ձեւաչափերը ստեղծվի, կատարվի ծառայությունների երկարաժամկետ մշակում:

  Սույն ծրագրի շրջանակներում արդեն մշակվել է անդամակցության կանոնակարգումը, ՀԿ
կարողությունների գնահատում է անցկացվել:

 Ըստ ՄԿՀԽ ՀԿ-ի նախագահ Անահիտ Գեւորգյանի, ծրագրի նպատակը կազմակերպության համակարգային կարողությունների ճիշտ գնահատման եւ աշխատակազմի, անդամների, կամավորների համար իրականացվող դասընթացների, խորհրդատվությունների շնորհիվ վերը նշված թեմաների վերաբերյալ նրանց իմացությունը բարձրացնելն ու դրա շնորհիվ կազմակերպության գործունեության արդյունավետությանը նպաստելն է:

-Այս ծրագրի շրջանակներում մենք համագործակցում ենք նաեւ Քաղաքացիական զարգացման եւ համագործակցություն հիմնադրամի հետ, որի արդյունքում հուլիսի 19-ին մեր գրասենյակում տեղի ունեցավ Ռազմավարական պլանավորում թեմայով դասընթաց: Դասընթացի նպատակն է ճիշտ եւ արդյունավետ մշակել կազմակերպության առաջիկա 3-5 տարվա ռազմավարական պլանը, - ասաց Ա. Գևորգյանը:





Նշենք, որ ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր դասընթացների մուտքն ազատ է եւ բոլոր հետաքրքվողները կարող են մասնակցել: Առաջիկայում, օգոստոսի 3-ին, տեղի կունենա ռազմավարական պլանավորման դասընթացի երկրոդ մասը:

No comments:

Post a Comment