"Մարտունու կանանց համայնքային խորհուրդ" ՀԿ-ի կողմից Եվրասի Համագործակցության Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող "Մարտունին որպես նոր տուրիստական ուղի" ծրագրի շրջանակներում փետրվարի 7-10-ը ՄԿՀԽ-ում տեղի ունեցավ ‘‘Էքսկուրսավարի և ուղեկցորդի շփման վարվելակերպ’’ թեմայով վերապատրաստման դասընթաց Մարտունի համայնքից ընտրված էքսկուրսավարների համար:
Դասընթացը վարում էր հրավիրված մասնագետ` ԵՏԱ դասախոս, տուրիզմի մասնագետ Անահիտ Ոսկանյանը:
Ծրագրի նպատակն է Մարտունու տարածաշրջանը նույնպես ընդգրկել Հայաստանի տուրիստական երթուղիների մեջ:
Ծրագրի շրջանակներում հավաքագրվել է Մարտունու տարածաշրջանի պատմամշակույթային արժեք ներկայացնող վայրերը և կոթողները, տարածաշրջանին բնորոշ ազգային ուտեստները, ավանդապատումները և լեգենդները: Ցուցակակգրվել են այն գյուղական տները, որոնք պատրաստ են իրենc հարկի տակ առնել գյուղական/գաստրոնոմիկ տուրզմ նախընտրող տուրստներին: Մշակվել են սպորտային, մշակույթային և գաստրոնոմիկ տուրիզմի երթուղիներ/տուրեր/:
Վերապատրաստված էքսկուրսավարները պատրաստ կլինեն Մարտունի այցելող տուրիստներին ներկայացնել Մարտունու տարածաշրջանը իր բոլոր հայտնի և անհայտ հրաշքներով ու արժեքներով:
No comments:
Post a Comment