Sunday, April 8, 2012

Արդյոք բոլորն են ստանում դեղորայք

 Շաքարային դիաբետով տառապող հիվանդների մեծ մասը կամ ընդհանրապես չի ստանում իրեն հասանելիք դեղորայքը, կամ ստանում է պակաս չափաբաժիներով և անկանոն: Մինչդեռ ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան հրամանով բոլոր շաքարային դիաբետով հիվանդները պետք է անցնեն պարտադիր բուժզննում և ստանան բոլոր անհրաժեշտ դեղորայքը անվճար: 
 Իրականացվող  ծրագրի շրջանակներում ՄԿՀԽ-ի կողմից կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվեծ, որ հիվանդների մի մասը նորմալ հետազոտությու չի անցնում, իսկ դեղորայքի հարցը ավելի լուրջ է, հիվանդներ կան, ովքեր ամիսներով դեղ չեն ստանում, կամ էլ ստանում են դեղեր, որոնք ժամանկ առ ժամանակ փոփոխվում են, այդ դեղերը չեն օգնում հիվանդներին, երբեմն էլ ունենում են բացասական ազդեցություն: 
 Համյնքների բուժհաստատությունները դեղորայք ստանում են մարզկենտրոնից, և հիվանդներին տրամադրվող դեղորայքի ուշացումը կամ պակաս չափաբաժիները գալիս է մարզկենտրոնից:
 Չնայած որոշ բուժ հաստտություններում նշեցին, որ վերջին 2-3 ամիսներին բարելավ էլ է դեղորայքի մատակարարումը:




No comments:

Post a Comment