«Համայնքի անդամի ակտիվությունը ` զարգացած համայնքի նախապայման» ծրարի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՏԻՄ անձնակազմի և ավագանու անդամների հետ:
Նրանց ներկայացվեցին ՀԿ-ի կողմից բնակչության շրջանում անցկացված հարցումների ընթացքում, բնակիչների կողմից բարձրաձայնաց հիմնախնդիրները:
ՏԻՄ-ի հետ հանդիպմանը մասնակցում էին համայնքի ղեկավարը, տեղակալը, բաժիների պետերը և քաղաքապետարանի այլ աշխատակիցներ:
Նրանց ներկայացվեց հիմնախնդիրները, խոսվեց այն մասին թե ՏԻՄ-ը նշված հիմնախնդիրների լուծման հետ կապվաց ինչ քայլեր է ձեռնարկվելու:
Հանդիպման ընթացքում թե քաղաքապետի կողմից, թե աշխատակազմի կողմից նշվեց, որ իրենքել են շահագրգռված այդ խնդիրների լուծման համար, և որոշ խնդիրների ներառվելու են քառամյա ռազմավարական պլանի մեջ:
Եվ որպես հավելում նշեմ, որ քաղաքապետը հայտնեց իր պատրաստակամությունը մեզ հետ համագործակցել այս ծրագրի շրջանակներում:
No comments:
Post a Comment