Saturday, October 27, 2012

Համայնքային ուժերի մոբիլիզացիայի լավագույն օրինակ

 Վերջերս Մարտունի քաղաքում կայացած քանդակագործական սիպոզիումը, ևս մեկ համայնքային ուժերի մոբիլիզացիայի լավագույն օրինակ է:
 Հուլիս ամսին մի խումբ մարտունեցիների կողմից նախաձեռնվեց մարտունում անցկացնել քանդակագործական սիմպոզիում: Նախաձեռնող խմբին աջակցում էր ՄԿՀԽ ՀԿ-ն, հանձինս նախագահ` Անահիտ Գևորգյանի:

Սիմպոզիումի համար անհրաժեշտ գումարը հավաքելու համար կազմակերպվեց դրամահավք: Եվ մի ամսում մարտունեցիների կողմից հավաքվեց շուրջ 6մլն դրամ կանխիկ գումար, և շուրջ 3մլն  դրամի նյութական աջակցություն:
Սիմպոզիումը անցկացնելու համար հրավիրվեցին հայաստանի լավագույն քանդակագործներից վեցը:
Ահա մեկ ամսում մարտունին ունեցավ 6 գեղեցիկ քանդակներ, որնք զարդարելու են քաղաքը: Եվ մեկ հիասքանչ հուշակոթող նվիրված արցախյան գոյամարտի զոհերի հիշատակին:




 


Հ.Գ. Իսկապես "Գյուղը կայնի գերան կկոտրի"...


No comments:

Post a Comment