Հարցումը անցկացվել է, ինչպես առցանց` սոցկայքերում բացված «Ես և իմ Մարտունին» խմբի միջոցով, այնպես էլ բնակիչների հեդ հանդիպումների ժամանակ:
- Երիտասարդության զբաղվածության հարցի լուծում՝ ժամանցի ապահովում, մարմնամարզության սպորտ-համալիրի կառուցում
- Կենտրոնական զբոսայգու բարեկարգում
- Գետափնյա փողոցը դարձնել որպես զբոսավայր /ծառեր, նստարաններ և այլն/
- Մարտունու լճափնյա հատվածում մի քանի լողափերի բարեկարգում
- Քանդակների տեղադրում
- Մանկական կենտրոնի առկայություն /մանկակակն սրճարան, խախասրահ և այլն/
- Դեպի 1-ին դպրոց գնացող ճանապարհի մայթերի կառուցում/բարեկարգում
- Փողոցների հարդարման աշխատանքներ/հարթեցում, մայթերի մաքրրում և այլն/
- Գլխավոր փողոցների ասֆալտապատում
- Աբովայ և Կամոի փողոցների ամբողջական գիշերային լուսավորություն
- Գոնե մեծ խաչմերուկներում հետնիոտն անցումների գծանշում /զեբռաներ/
- Ներահամանքային տրանսպորտի գործարկում
- <Ղռաժների> մանկապարտեզի շինարարության ավարտ
- Հանրային զուգարանների կառուցում /նկատի ունենալով նաև տուրիստներին/
- Տուրիզմի զարգացման համար ռազմավարության մշակում
- Որոշումներ կայացվեն ըստ թաղամասերի
- ՏԻՄ-ի կայացրած որոշումները ժամանակին հասնալեի լինեն բոլորին
- Մշակույթի տան նպատակային և ակտիվ գործունեության ապահովում
- Կինոի տան վերաբացում /ֆիլմերի ցուցադրություն գոնե ամիսը 2 անգամ/
- Ավտոկայանի գործարկում սեփականատերերին պատասխանատվության ենթարկելով /ավտոկայանում լինեն գոնե չվացուցակներ ուղերթներով և ժամերով/
- Սոցիալական ծառայության ներդրում համայնքում /քաղաքապետարանում կամավորների հավաքագրում և այլն/
- Գետի մաքրում կազմակերպել բանկիչների մասնակցությամբ /տարին 1-2 անգամ շաբաթօրյակի տեսքով/
- Մարտուն սեփական ռադիոկայանի գործարկում
No comments:
Post a Comment