Saturday, December 8, 2012

Տեղական հարկերը –համայնքային բավարար ծառայությունների նախապայման

  ՀՀ-ում կան օրենքներ որոնց կիրարկման երբեմն էլ գոյության մասին բնակչության մեծ մասը տեղյակ չի:  2012թ.-ի մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած  <Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին> ՀՀ օրենքը նմանատիպ օրենքներից մեկն է:
Համաձայն այս օրենքի 2008թ. հունվարի 1-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար համայնքների վարչական սահմաններում գտնվող /հաշվառված/ գույքի և հողի հարկերի գումարները մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ վճարած անձինք ազատվում են գույքահարկը և հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար 2008թ. հունվարի 1-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հաշվարկված և չվճարված տույժերի և տուգանքների վճարումից, եթե շինությունների համար չվճարված գույքահարկը կամ հողամասերի համար չվճարված հողի հարկը և դրանց մասով հաշվարկված տույժերը և տուգանքները չեն գերազանցում 2 մլն. ՀՀ դրամը, իսկ փոխադրամիջոցների համար չեն գերազանցում 1 մլն. ՀՀ դրամը:
ՄԿՀԽ ՀԿ-ն Քաունթերփարթի ֆինանսավորմամբ իրականացնում է «Տեղական հարկերը –համայնքային բավարար ծառայությունների նախապայման» ծրագիրը: Ծրագրի ընթացքում
Վանաձոր, Ախուրյան, Սևան, Գավառ և Վարդենիկ համայնքներում նախատեսված է բնակչության իրազեկել նշված օրենքի մասին, բարձրացնելով տեղական հարկահավաքագրման մակարդակը (նշված համայնքներում տեղական հարկերի հավաքագրման մակարդակը 80%-ից ցածր է):
Նախատեսվում է ծրագրի ըենթացկում իրականացնել միշարք միջոցառումներ, հասնել ծրագրի առջև դրված խնդիրների լուծմանը ՏԻՄ-ի օղակների և համայնքային ակտիվ խմբերի միջև մասնակցային գործուն մեխանիզմների ձևավորման միջոցով:

No comments:

Post a Comment